Աբու Դաբիում Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո: Ճշգրիտ ամսաթիվը դեռևս որոշված չէ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ամսաթիվը շուտով կորոշվի, բայց պարզ է, որ դա կլինի նոյեմբերի 4-ից հետո», – նշեց նա։
Ուշակովը հերքել է այն տեղեկությունները, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 4-ին։
«Մենք դեռ որևէ ազդանշան չենք ուղարկել։ Մենք դա քննարկում ենք», – բացատրել է նա։