Ներքին 2 տարի առաջ - 21:30 13-12-2023

Խիզախ քայլի գնահատական տվողը պիտի լինի հայ ժողովուրդը․ Թևան Պողոսյան

«Երևի՝ Ֆրանսիան ունի պատկերացումներ, ակնկալիքներ, թե Հայաստանն ինչպես պետք է օգտագործի իր՝ Հռոմի ստատուտին միանալը։ Բայց Հայաստանը միացել է Ֆրանսիայի ցանկությունների համա՞ր, թե՞ մեր։ Մեզ ասել են, թե մենք միացել ենք, որպեսզի դիմենք միջազգային դատարան՝ պատժենք Ադրբեջանի բոլոր հրամանատարներին, ովքեր խախտել են միջազգային իրավունքը», - Oragir.News-ին տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, թե Հայաստանի կողմից Հռոմի ստատուտին միանալը խիզախություն է։

«Եթե դա է եղել մեր նպատակը, ապա ես հուսով եմ, որ մոտակա օրերս մենք կլսենք, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը օգտվել Հռոմի ստատուտի հնարավորությունից, դիմել միջազգային դատարաններ և պահանջել սև ցուցակ գցել նրանց։ Այդ պարագայում կարելի է դա որակել որպես խիզախ քայլ։ Բացի այդ՝ խիզախ քայլ որակավորումը կարող է տալ բացառապես հայ ժողովուրդը իր որևէ ղեկավարին։ Լևոն Տեր-Պետրոսյանը զինադադար է պարտադրել Ադրբեջանին, մյուս երկու նախագահները կարողացել են պահպանել այդ խնդիրը, հաջորդը պարտվել է պատերազմը։ Գնահատական տվողը մենք պետք է լինենք»,- հավելեց Թևան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ին Հայաստանը պաշտոնապես կդառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։ Հայաստանը կդառնա Հռոմի ստատուտին միացած 124-րդ պետությունը, իսկ Արևելյան Եվրոպայի խմբից՝ 19-րդը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով