Ներքին 1 տարի առաջ - 23:05 22-11-2024

Երևանում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորը բախվել է գազատար խողովակին. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա և Շահսուվարյան փողոցի խաչմերուկում փորման աշխատանքներ կատարելիս տրակտորը բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արթուր Հակոբյանի վարած ջիսիբի մակնիշի տրակտորը հողային աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասել է գազի խողովակը, ինչից գազի արտահոսք է սկսել և օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և կարճ ժամանակահատվածում վերականգնել վթարը, ինչից հետո գազամատակարարումը սկսվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով