Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:04 22-11-2024

Վերնիսաժում համաձայն են վարչապետի հետ, բայց Արագածով ապրանքներ չեն վաճառում

«Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ»,- օրեր առաջ հայտարարել է վարչապետը:

Oragir.News-ը այսօր՝ նոյեմբերի 22-ին, այցելեց Վերնիսաժ, զրուցեց աշխատակիցների հետ։

Մեջբերելով վարչապետի նկատառումը՝ Oragir.News-ը հետաքրքրվեց՝ արդյոք Արագածի խորհրանիշով ապրանքներ վաճառո՞ւմ են, թե՞ ոչ։

«Պրինցիպի ճիշտ ա ասում։ Արարատը մերն ա, բայց որ մերը չի, ինչ-որ տեղ ճիշտ է»,-ասաց նա։

Նշենք, որ Արագածի խորհրադանիշով գրեթե ոչինչ չգտանք Վերնիսաժում։ Միայն հաջողվեց ֆիքսել երկու նկար՝ 20.000 դրամ արժողությամբ։

Մեկ այլ աշխատակիցն էլ իր խոսքում նշեց․ «Շատ բան ա ասում սուտասանը։ Դուք համաձա՞յն եք։ Թող ինքը մի պատ շարի, որ Արարատը չտեսնենք, մոռանանք։ Իր կինը կարա շարի այդ պատը։ Մի օր կանի»։

Հիշեցնենք՝ դպրոցականների հետ հանդիպմանը վարչապետն ասել էր՝ Հայաստանի ամենաբարձր լեռը ոչ թե Արարատն է, այլ Արագածը։

«Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի՝ երազանքի ու իրականության արանքում»,- հայտարարել էր Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին