Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 12:48 21-11-2024

Նոր էջ է բացվում երկկողմ հարաբերություններում. Վիետնամի նախագահը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Լըն Կընի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել վիետնամական կողմին ջերմ ընդունելության համար և հավելել, որ Վիետնամ կատարած այցը գնահատում է շատ արդյունավետ: Վիետնամի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին այցի համար ու նշել, որ նոր էջ է բացվում երկկողմ հարաբերություններում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ներդրումային հարցերին և ընդգծել, որ չնայած առևտրի աճող տեմպերին՝ դեռևս առկա են չիրացված ռեսուրսներ: Քննարկումների առանցքում են եղել կրթական ոլորտում համագործակցություն սկսելու հարցերը ևս` հիմնված պատմական հաջողված փորձի վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»