Արտաքին 1 տարի առաջ - 22:56 18-11-2024

Աբխազիայում ապաարգելափակվել է գերատեսչությունների աշխատանքը

Աբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբը նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ հանրապետությունում ապաարգելափակվել է գերատեսչությունների աշխատանքը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ երկրի մշակույթի նախարար Դինարա Սմիրը հայտնել էր, որ զինված մարդիկ թույլ չեն տալիս հանրապետության նախարարների կաբինետի աշխատակիցներին մուտք գործել իրենց աշխատավայր։

«Գրեթե բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները կատարում են իրենց ծառայողական պարտականությունները։ Նրանց աշխատանքը գրեթե արգելափակված էր, մինչդեռ անհրաժեշտ էր կարճ ժամանակում ապաարգելափակել այն, որպեսզի կատարվեին վճարումները, տրվեին կենսաթոշակները, նպաստները և այսօրվա իրավիճակի համար շատ կարևոր այլ գործողություններ իրականացվեին։ Մինչ ճաշը իրավիճակը կայունացավ։ Հիմա նման խնդիրներ չկան, և հուսով ենք, որ վաղը նման խնդիրներ չեն լինի, քանի որ դա լուրջ վնաս է պատճառում և ավելի է խորացնում մարդկանց շատ վատ տրամադրությունը»,- նշել է վարչապետը։

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի պատճառով։ Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր ՌԴ իրավաբանական անձանց կողմից երկրում ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Նիստը չեղարկվել է այն պատճառով, որ պատգամավորները չեն կարողացել հաստատել դրա օրակարգը։ Ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի կրկնական գումարում հարցի լիակատար բացառման համար։ Ավելի ուշ ընդդիմությունը պահանջել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Նա իր հերթին հայտարարել է, որ կշարունակի աշխատել և հանրապետության քաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում