Ներքին 1 տարի առաջ - 20:34 18-11-2024

Ի՞նչ վիճակում էին Վատիկանի թանգարանների բռնակներն ու կախիչները․ Փաշինյանի «շրջայցը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Վատիկանում է։ Նա կաթոլիկ աշխարհի կենտրոն է մեկնել կնոջ և դստեր՝ Արփիի հետ։

Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպումից հետո Փաշինյանն այցելել է նաև Վատիկանի թանգարաններ՝ չմոռանալով այդ մասին ևս տեսանյութ հրապարակել իր սոցհարթակներում։ Գրառմանը կից Փաշինյանը նշել է․ «Շրջայց՝ Վատիկանի թանգարաններում»։

«Շրջայց» բառը, սակայն, իմաստային մի նրբերանգ ունի․ այն պարզապես այցելությունը չէ, այլ այցելություն որևէ բան վերահսկելու, ստուգելու նպատակով։ Էդվարդ Աղայանն իր «Արդի հայերենի բացատրական բառարանում» այս բառի դիմաց հղում է տալիս «համայց» բառին, որը բացատրվում է որպես «հիվանդասենյակներում բժշկի կողմից հիվանդների հաջորդական բուժզննում»։

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես վրիպե՞լ է բառընտրության հարցում, թե՞ Վատիկանի թանգարաններ ևս կախիչների, բռնակների որակն ստուգելու առաքելությամբ էր այցելել։

Նման շփոթից խուսափելու համար լավ կլիներ, որ վարչապետն ավելի զգույշ լիներ գրառումներ կատարելիս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի