Միտք Ներքին 1 տարի առաջ - 00:18 18-11-2024

Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջում Երևանը ներկայացվում է որպես «Էրիվան»

Աննա Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օրեր առաջ Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջում հրապարակված նյութի վերաբերյալ մեկնաբանություն թողեցի, սակայն, պատկերացրեք՝ այն որևէ արձագանքի չարժանացավ։

Եթե պետական գերատեսչության՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջում Երևանը ներկայացվում է որպես «Էրիվան», ապա վստահ եղեք, որ այս մարդիկ այլևս սկսել են զբաղվել Երևանի «վաճառքով»։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, միջազգային պարբերականներում Երևանի մասին հոդվածներ պատվիրելով, նորմալ է համարում, որ Հայաստանի մայրաքաղաքը ներկայացվում է Eriwan-ով և չի պահանջում գերմանացի հեղինակներից ուղղել այն ու օգտագործել Jerewan:

Համոզված եմ՝ Ադրբեջանում, առանց վարանելու, խիստ պատիժ կսպասեր այն պետական ծառայողին, ով կհամարձակվեր իրենց մայրաքաղաքը թշնամական լեզվով ներկայացնող հոդված տեղադրել պետական կառույցի պաշտոնական էջում։

Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանում դեռ չծնված երեխայի մեջ են ներարկում այն գաղափարը, թե Երևանը իրենցն է։

Իսկ ի՞նչ ենք անում մենք...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում