Մամուլ 1 տարի առաջ - 08:50 16-11-2024

Մի խոստում էլ չկատարվեց․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեռեւս 2023-ից պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ զինծառայողները նոր համազգեստ կունենան։ Նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում էր, որ բանակը 2024-ին նոր համազգեստ կունենա, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել: Պապիկյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի հոկտեմբերի 31-ի նիստում հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը երեկ հավանության է արժանացրել բանակի հագուստի պայմանագրի կնքման առաջարկը, եւ առաջիկայում այն կկնքվի։ «Մենք պետք է ունենանք դաշտային համազգեստ, տարբեր զորատեսակների համար նախատեսված համազգեստ, ինչպես նաեւ պետք է ունենանք տոնական եւ գրասենյակային համազգեստ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ 2025-ին կունենանք նոր համազգեստ։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, բյուջեի նախագծի՝ պաշտպանության ոլորտի գաղտնի քննարկումների ժամանակ մի քանի շաբաթ առաջ հարցը քննարկելիս եկել են եզրահանգման, որ նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին, քանի որ տեղական արտադրողները հանձն չեն առել այդ ծավալի հագուստ կարել, եւ տենդերներին ոչ ոք չի մասնակցել: Արդյունքում, մեր տեղեկություններով, ամերիկյան կազմակերպությունն է շահել մրցույթը։

ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան չասացին, թե որ ընկերությունն է ընտրվել։ «Խնդրում ենք հիմք ընդունել ՀՀ պաշտպանության նախարարի՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի 31.10.2024թ․ նիստում հայտնած տեղեկությունները: Դրանից զատ այս պահին որեւէ այլ տեղեկություն չենք կարող հայտնել»,- փոխանցեց ՊՆ խոսնակը։ Վերջին տարիներին բանակում սպայական հանդերձանքի որոշ ապրանքներ, մեր տեղեկություններով, ձեռք են բերվել ամերիկյան «5.11» ընկերությունից, չի բացառվում, որ նույն ընկերությունն է կարելու նաեւ հագուստը։ Դեռ պատերազմից հետո փորձագետները քննարկում էին նոր համազգեստի անհրաժեշտության հարցը՝ նշելով, որ հինն ասոցացվում է պարտության հետ, իսկ նորը լինելու է ՆԱՏՕ-ական ոճով։ Հայկական բանակի համազգեստը վերջին անգամ փոխվել է մոտ 15 տարի առաջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ