Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:03 14-11-2024

Ձեր «իրական Հայաստան»-ը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՔՊ-ի առաջ քաշած «իրական Հայաստան»-ը այլանդակ է որակում։

«Նիկո՛լ Փաշինյան, Թուրքիային ու Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել եք «իրական Հայաստան» անիրատեսական տերմինի ներքո»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Վարդանյանի խոսքով՝ աշխարհում մեկ պետություն կա, որ մեր ազգին ցեղասպանել է՝ Թուրքիան է, աշխարհում մեկ պետություն կա, որ բազմաթիվ անգամներ հարձակվել է Արցախի ու Հայաստանի վրա՝ Ադրբեջանն է։

«Հայ ժողովրդին գոյաբանական սպառնալիք դեռևս շարունակում են ներկայացնել այս երկու պետությունները։ Ձեր «իրական Հայաստան»-ը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի»,- հավելեց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»