Ներքին 1 տարի առաջ - 23:11 13-11-2024

Ռազմարդյունաբերության ոլորտը 2024 թվականին ավելի մեծ ծավալով կատարողական կապահովի. Մխիթար Հայրապետյան

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ 2024 թվականին ռազմարդյունաբերության ոլորտն ավելի մեծ ծավալով կատարողական կապահովի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանը թեմայի մասին խոսեց՝ անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին:

Անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ ռազմարդյունաբերության ոլորտի կատարողականը 2023 թվականին զրո է եղել՝ նախարարը նշեց՝ նախորդ տարիների օրնակով կարելի է տեսնել, որ ոլորտի ընկերությունների հետ պայմանագրերը հիմնականում կնքվել են տարեվերջին:

«Նախորդ տարվա կատարողականը կազմել է 1,1 միլիարդ դրամ, և հիմնական փոխանցումները կատարվել են: Այս պահին արձանագրենք, որ արդեն կոնկրետ պայմանգրեր են առկա, և մինչև դեկտեմբերի 10-ը նախատեսվում է դրական եզրակացություն ստացած ընկերություններին շուրջ 919 միլիոն դրամի կանխավճարներ վճարել: Սա նշանակում է, որ մեր կանխատեսումներով 2023 թվականի համեմատ նվազագույնը 200 միլիոն դրամով ավելի կատարողական ենք ունենալու»,- ասաց Հայրապետյանը:

Նա նշեց՝ պետք է արձանագրել, որ վերջին տարիներին շուրջ 4,5 միլիարդ դրամի բյուջեից անհամեմատ ավելի քիչ գումարներ են ծախսվում ռազմարդյունաբերական համալիրի գիտահետազոտական աշխատանքների և փորձարկումների գծով:

«Մեր վերլուծությունները բերել են նրան, որ դաշտը դեռևս մի շարք հավելյալ կարգավորումների անհրաժեշտություն ունի՝ միջավայրն առավել բարենպաստ դարձնելու տեսակետից, որպեսզի բիզնեսը ավելի մոտ գա և ցանկանա օգտվել պետական դրամաշնորհային ծրագրից: Այս առումով դեռևս առկա են մի շարք խոչընդոտներ: Հենց այս փոփոխությունների կարիքից ելնելով՝ մենք վերջերս ներկայացրեցինք ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքում լրջագույն փոփոխությունների փաթեթը, որին՝ ի ուրախություն մեզ, կողմ քվեարկեցին նաև ընդիմադիր պատգամավորները»,-ասաց նա:

Հայրապետյանը նշեց, որ այս բոլոր փոփոխությունները իրականացվում են, որպեսզի ռազմարդյունաբերության ոլորտում խրախուսվեն նոր և ինովացիան լուծումները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»