Ներքին 1 տարի առաջ - 22:48 13-11-2024

Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Հրաշափառի կարգ

Գավառ քաղաքի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց Հրաշափառի կարգ՝ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանին դիմավորելու համար։ Հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Վերջերս ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսության աստիճան է շնորհվել Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանին։

Թեմի առաջնորդին եպիսկոպոսական կոչումով առաջնորդանիստ եկեղեցում դիմավորելու համար կատարվեց Հրաշափառի կարգը, որին մասնակցեցին Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամները, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը և Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի աշխատակիցներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայունների ղեկավարներ, առողջապահական ու կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հավատավորներ։

Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի անունից ողջույնի ու շնորհավորանքի խոսքեր հղեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, վստահեցնելով, որ Գեղարքունյաց աշխարհի հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների համագործակցությունն այսուհետ էլ կծառայի ի շահ մեր հայրենիքի ու ժողովրդի, ի շահ հայրենի հավատի պահպանման ու զորացման։

Հրաշափառի կարգի ավարտին ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով