Ներքին 1 տարի առաջ - 09:25 12-11-2024

Փոքր խանութում շաքարավազը 350 դրամ է, Սիթիում՝ 415․ հաճախորդները դժգոհում են

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում շաքարավազի 1 կիլոգրամը 400 դրամը գերազանցում է, սա պարզապես թալան է։ Oragir.News-ի հետ զրույցում դժգոհեց նշված սուպերմարկետի հաճախորդներից մեկը։

«Սուպերմարկետը անմիջապես մեր շենքի մոտ է, հարմար է առևտուր անելու համար, բայց կան ապրանքներ, որոնց գները անհամեմատ թանկ են։ Օրինակ՝ միրգ-բանջարեղենը, մենք երբեք Սիթիից միրգ և բանջարեղեն չենք գնում, դրսի կրպակներում շատ ավելի լավ որակով ու հարամար գնով առնում ենք։

Այսօր մտա Սիթի, տեսա, որ շաքարավազի փաթեթավորումը փոխվել է, նախկին տոպրակները փոխարինել են թղթե փաթեթներով։ Ուզում էի վերցնել, մեկ էլ տեսա՝ 1 կիլոգրամը 415 դրամ է։ Սա պարզապես խայտառակություն է։ Մի քանի փողոց այն կողմ, փոքրիկ խանութում 350 դրամ է, ո՞նց եղավ, որ այս սուպերմարկետում 415 դրամով են վաճառում, սա պարզապես խայտառակություն է»,- ասաց քաղաքացին, ապա հավելեց, որ վերցրած շաքարավազը տեղն է դրել, ապա մի քանի փողոց քայլել և ավելի մատչելի գնով առել այն։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում