Միտք Ներքին 1 տարի առաջ - 00:13 11-11-2024

Փարպեցի Ղազարի հետ էի խոսում, ասաց՝ մի բան եմ գրել, անպայման խորհուրդ կտաս, որ մարդիկ կարդան․ Սարո Սարոյան

Վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Փարպեցի Ղազարի հետ էի խոսում։ Ասաց՝ «Քաղացիական պայմանագիր կոչվող խառնամբոխի մասին մի բան եմ գրել իմ «Հայոց պատմության» երրորդ դրվագի ՀԵ գլխում, անպայման խորհուրդ կտաս, որ մարդիկ կարդան»։ Խոստացա կատարել իր ցանկությունը։ Բացեցի այդ հատվածը, որտեղ գրված էր․

«Բայց արդ, այն իշխանները, որոնց դուք եք Հայաստան աշխարհում կարգել ետին տոհմերից ու անպիտան մարդկանցից, դրա՛նք էին, որ իրենց ստորությամբ Հայոց աշխարհից վերացրին քաջությունը, բարի անունն ու լավությունը։ Քանզի այն գունդը, որի զորագլուխը վատ է, անհնար է, թե լավ լինի ինքը՝ գունդը։ Այդպես էլ անհնար է, որ հառաջադեմ ու անվանի լինի մի երկիր, որի իշխաններն են հետադեմ»։

Դե ես էլ կատարում եմ իմ խոստումը, քանի որ 1500-ամյա իմաստուն մարդկանց պետք է լսել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող