Ներքին 1 տարի առաջ - 14:09 10-11-2024

Վստահաբար կարող ենք փաստել, որ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է. Գնել Սանոսյան

1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր:

Օրվա առթիվ ուղերձ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Այսօր մենք տոնում ենք ՏԻՄ համակարգի կազմավորման 28-ամյակը:

Տեղական ինքնակառավարման համակարգն այս 28 տարիների ընթացքում անցնել է բազմաթիվ դժվարությունների միջով, հաղթահարել տարբեր մարտահրավերներ, սակայն այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է։

Գնահատելով տեղական ինքնակառավարման ոլորտում ձեռք բերված արդյունքները մենք նաև արձանագրում ենք այն անելիքները, որ դեռ կան ժողովրդավարությունն ապահովող հանրային կառավարման այս կարևոր համակարգում։

Մենք շարունակելու ենք աշխատել համայնքային ունակությունները բարելավելու, կարողությունները հզորացնելու ուղղությամբ:

Ներդրվում են նորարարական ծրագրեր, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտական աշխատանք է տարվոււմ կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառության ընդլայնման ուղղությամբ, ինչը կապահովի ՏԻՄ-երի կողմից մատուցող հանրային ծառայությունների որակի բարելավում և հասանելիության ընդլայնում:

Հայաստանի Հանրապետությունում իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում արձանագրված տեսանելի ձեռքբերումների շարքը կարելի է շատ երկար թվարկել:

Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում հնարավոր է դարձել ապահովել ֆինանսական ռեսուրսների էական ավելացում, տարեկան կտրվածքով սեփական եկամուտների կայուն աճ, սեփական եկամուտների հավաքագրման հիմնականում բարձր ու կայուն ցուցանիշներ: Արդյունքում՝ համայնքներն իրականացնում են լայնածավալ ներդրումային ծրագրեր համայնքային ենթակառուցվածքներում, բարելավում են մատուցվող ծառայությունների որակը: Աճում է տնտեսական ակտիվությունն ու լավարկվում բիզնես միջավայրը, բարձրանում է համայնքների՝ տարբեր մարտահրավերներին դիմադրողականության մակարդակը:

Իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել խորացնելու լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականությունը` արդեն ձևավորված բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով ավելի մեծ ծավալի լիազորություններ, մեծացնելով դրանց դերը հանրային կառավարման համակարգում:

Հատկանշական է, որ «Լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգ»-ը Վարչապետը ստորագրեց անցած տարի հենց այս օրերին:

Այժմ մեր գործընկեր գերատեսչությունների հետ ու միջազգային կազմակերպությունների տեխնիկական օժանդակությամբ իրականացվում են ուսումնասիրություններ կոնկրետ լիազորությունների փոխանցման հիմնավորումների մշակման ուղղությամբ:

Հայաստանում լիազորությունների ապակենտրոնացումը կարևոր քայլ կհանդիսանա կառավարման արդյունավետության և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման համար։

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»