Արտաքին 1 տարի առաջ - 13:30 10-11-2024

Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումը

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումը՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով, հայտնել է Ռուսաստանի ավիացիոն վերահսկողությունը՝ «Ռոսավիացիան» իր Տելեգրամ ալիքում։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ուկրաինան, ըստ ռուսական կողմի, Մոսկվայի ուղղությամբ առնվազն 32 անօդաչու թռչող սարք է արձակել։ Սա Ռուսաստանի մայրաքաղաքին մինչ օրս ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ամենամեծ հարվածն է, գրում է Reuters-ը։

Մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի փոխանցմամբ՝ Մոսկվայի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով մեկ մարդ է տուժել։
Ուկրաինական կողմը սովորաբար չի մեկնաբանում այս հաղորդումները։

Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում