Ներքին 1 տարի առաջ - 19:44 09-11-2024

Քանի դեռ ազգովի Նիկոլ ենք հանդուրժում, ոչ մեկին անուն կպցնելու բարոյական իրավունք չունենք․ Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռավար զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Երկրում չի վերանում հակառուսական մթնոլորտը. նույնիսկ «Գելլափի» վերջին հարցումներն են վկայում այդ մասին։ Ի՞նչ կարելի է անել, և արդյոք պե՞տք է որևէ բան անել այդ տենդենցը կասեցնելու համար» հարցին ի պատասխան Աշոտյանն ասել է․

«Հայաստանում տիրող հակառուսականությունն իրականացվում է «պետպատվերի» շրջանակներում։ Այդ պետպատվերի դրսի տերերը վերջերս փաստացի անընդմեջ պարտություններ են կրում. Մոլդովայում նախագահը վերընտրվեց դրսի քվեարկողների շնորհիվ, Վրաստանում ո՛չ իշխանությունը փոխվեց, ոչ էլ հետընտրական թեժացումը ստացվեց։ Ի դեպ, գուցե նույն Միացյալ Նահանգներում Թրամփը հաղթեց նաև ա՞յդ պատճառով։ Ժամանակն է, որ այդ պսևդոլիբերալները պարտվեն նաև Հայաստանում, և սա ասում եմ՝ անկախ հայ-ռուսական հարաբերություններից։

Այդ հարաբերությունների բարձր մակարդակը և խորությունը կենսական են Հայաստանի, հայ ժողովրդի և Արցախի ապագայի համար։

Միաժամանակ պետք է ընդունել, որ ներկայումս պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքում երկու միակողմանի «սպասելիք» կա. առաջինը՝ «Ձեզ պետք է, դուք էլ իրար եկեք», և երկրորդը՝ «Վերականգնման ամենակարճ ճանապարհն անցնում է Դոնբասով»։

Ինչ վերաբերում է բուն հայ հասարակությանը, ապա քանի դեռ մենք ազգովի Նիկոլ ենք հանդուրժում, աշխարհում ոչ մեկին, առավել ևս՝ Ռուսաստանին, անուն կպցնելու ոչ մի բարոյական իրավունք չունենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով