Ներքին 1 տարի առաջ - 11:52 09-11-2024

Էներգետիկները վնասակար են․ Առողջապահության նախարարությունն իրազեկում է, բայց չի կանխում

Ըստ Աողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ երեխաների սննդակարգում պետք է բացառել էներգետիկ ըմպելիքների օգտագործումը:

Մասնագետների կարծիքով՝ դրանք պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր, որոնք վնասակար ազդեցություն ունեն դեռաահասների առողջության վրա:

Oragir.News-ն Առողջապահության նախարարությունից փորձեց ճշտել՝ ինչու՞ չեն արգելում էներգետիկների արտադրությունը կամ որևէ կերպ վերահսկում դրա սպառումը, արգելելով անչափահասների կողմից դրանք գնելը։

«Ձեր նշածներն Առողջապահության նախարարության գործառույթները չեն։ Առողջապահության նախարարությունը չի կարող ո՛չ արգելել դրանց արտադրանքը, ո՛չ վերահսկել վաճառքը։ Դա նախարարության իրավահասությունների մեջ չի մտնում»,- հայտնեցին ԱՆ-ից։

Ստացվում է՝ Առողջապահության նախարարությունը գիտի, որ էներգետիկները վնասակար են, բայց իրազեկելուց բացի ոչինչ անել չի կարող։

Նշենք, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։ Ըստ ԱՆ տվյալների՝ Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում