Ներքին 1 տարի առաջ - 19:11 08-11-2024

Մուստաֆաևը զենքո՞վ է հանդիպում Մհեր Գրիգորյանի հետ․ 10 հանդիպում` ոչ մի լուսանկար

Ուղիղ 1 շաբաթ առաջ՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ին, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 10-րդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Oragir.News-ը ֆիքսել է, որ ինչպես նախորդ այցերի ժամանակ, այնպես էլ այս անգամ, որևէ տեսանյութ կամ լուսանկար չհրապարակվեց, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Հաշվի առնելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումների վերաբերյալ, որի մասին բարձրաձայնել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, տպավորություն է, որ իսկապես այդ հանդիպումներն անցնում են հայկական կողմի համար բավականին նվաստացուցիչ պայմաններում։

«Ուղղակի քաղաքացին երեկ պետք է լսեր Միրզոյան Արարատին։ Ասում է՝ պատկերացնո՞ւմ եք՝ Ադրբեջանի հանձնաժողովի նախագահի ներկայությամբ Մհեր Գրիգորյանն ասի, որ այդ տարածքները հետ չենք տալու։ Ասաց՝ Ադրբեջանի հանձնաժողովի նախագահը ատրճանակը կհանի, կկրակի Մհեր Գրիգորյանի վրա, եթե մոտն էլ ատրճանակ չլինի, ադրբեջանցի զինվորները կկրակեն մեր զինվորների վրա»,- 2024 թվականի ապրիլի 10-ին News.am-ի հետ զրույցում ասել էր Գեղամ Մանուկյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի աշխատակազմ, որպեսզի պարզենք, թե ինչու հանդիպումներից որևէ լուսանկար կամ տեսանյութ չի հրապարակվում։

Մեզ փոխանցեցին, որ տվյալ հարցերով պատասխանատու Անի Բադալյանը քննարկման է, ժամը 18։00-ից հետո կարող ենք տեղեկություն ճշտել։ Մինչդեռ աշխատանքային ժամն ավարտվում է 18։00-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում