Ներքին 1 տարի առաջ - 14:05 08-11-2024

Ցուցում տվող տղա. Երևանի տրանսպորտի նոր համակարգում նոր հաստիքներ են հորինել

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր կանգառներից մարդիկ են բարձրանում ավտոբուս, ուղևորներին և վարորդներին հրահանգներ տալիս: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Երևանի բնակիչներից մեկը, որն այդ պահին ավտոբուսում է եղել:

«Բանգլադեշից դեպի Մալաթիա գնացող հատվածում՝ Անդրանիկ զորավարի արձանի կանգառի մոտ, մի տղամարդ հետևի դռնից բարձրացավ ավտոբուս, ուղևորներին ասաց՝ առաջացեք, կտրոնները փոխանցեք, թող սարքով անցկացնեն, ապա վարորդին ասաց, որ դռները բացի, իջավ, առջևի դռնից բարձրացավ և վարորդին սկսեց ցուցումներ տալ, թե անպայման ասա՝ հետևի դռնից բարձրացողները վճարեն: Հետո իջավ նույն կանգառում»,- պատմեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ այդ տղամարդու հագուստին քաղաքապետարանի տարբերանշան չկար:

Քաղաքացին տրամադրել է այդ տղամարդու լուսանկարը:

«Լավ կլիներ, որ նույն աշխատակիցը քաղաքապետին զեկուցեր նաև ավտոբուսներում առկա խայտառակ վիճակի մասին»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով