Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:07 06-11-2024

Հայաստանում արդարություն չենք տեսնում․ նախարարից սպասելիքներ չունենք․ հարցում

Երեկ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար։

Մինչ այս՝ 32-ամյա Գալյանը գլխավոր դատախազի տեղակալ էր: 2019-ին նշանակվել էր արդարադատության փոխնախարար, մեկ տարի պաշտոնավարել ու Գլխավոր դատախազություն տեղափոխվել, մինչ այդ էլ՝ դեռ 2015 թվականից, Քննչական ծառայությունում է աշխատել:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Գրիգոր Մինասյանը: ՔՊ-ում ստորագրահավաք էին սկսել, որ Մինասյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը քննեն, ու մինչև բանը կհասներ դրան, նա պաշտոնից հրաժարվեց:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ի՞նչ ակնկալիք ունեն արդարադատության նորանշանակ նախարարից։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ չեն ճանաչում նախարարին և նրանից ոչ մի ակնկալիք չունեն։

Քաղաքացիներից մեկն էլ այսպես պատասխանեց․ «Հայաստանում արդարություն ընդհանրապես չեմ տեսնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան