Ըստ էության Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 05-11-2024

Ըստ էության. Ալեն Սիմոնյանը երևի ուզում էր Արթուր Վանեցյանի հաշվին «աչոկ» հավաքել, բայց իր դեմ աշխատեց

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք լրագրող Վահե Մակարյանին, որի հետ ունեցած միջադեպից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զրկել է լրագրողին ԱԺ հավատարմագրումից։

Ավելի ուշ իշխանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ալեն Սիմոնյանը վիրավորանքն ուղղված է եղել ոչ թե Վահե Մակարյանին, այլ Արթուր Վանեցյանին։

«Շատ ամոթալի եմ գնահատում այս միջադեպը իմ և ԱԺ նախագահի միջև։ Ամոթալի չէր լինի, եթե ԱԺ նախագահն իրեն այդպես չպահեր և այդ կեցվածքով հանդես չգար։ ԱԺ նախագահին բացարձակ հարիր չէ նման խուլիգանական վարքով աչքի ընկնելը։ Ինքն իմ վարքն էր այդպես որակել, ես էլ իրենը համարժեք այդպես կորակեմ։ Ուղղակի ցավով պետք է նշեմ, որ կոնկրետ Ալեն Սիմոնյանի դեպքում այլևս ոչ մի բանի վրա չենք զարմանում։ Իր թիկնապահները Կասկադում քաղաքացու ձեռքերն էր բռնել, որ ինքը թքեր, և ինքը թքեց այդ քաղաքացու երեսին։ Դրանից առաջ բացմաթիվ միջադեպեր են ԱԺ-ում եղել»,-ասաց նա։

Լրագրողի պնդմամբ` ԱԺ նախագահի պահվածքը չի արդարացնում ոչինչ, նույնիսկ եթե նա նշում է, որ վիրավորանքն իրեն ուղղված չի եղել։

«Ալեն Սիմոնյանը համարձակություն չի ունեցել ամբողջ ճշմարտությունը պատմի և այսպես ասած՝ սլիվ է արել, իշխանական իրենց կայքերն ասեն, որ ինչ-որ աչոկ հավաքեր այդ ֆոնի վրա։ Սա միայն ի վնաս իրեն է աշխատում, որովհետև բոլորը գիտեն, որ Ալեն Սիմոնյանն ու Արթուր Վանեցյանը ժամանակին շատ մտերիմ հարաբերություններ են ունեցել, ընկերներ են եղել։ Ես անկեղծ չգիտեմ, թե իմ աշխատանքը ԱԺ-ում ինչ կապ ունի Արթուր Վանեցյանի հետ, որ ինքն Արթուր Վանեցյանին է հիշում, բայց դա իր ամոթն ու խայտառակությունն է, որ ինքն իր նախկին ընկերոջ հասցեին այդպիսի արտահայտություններ է թույլ տալիս»,-նշեց Վահե Մակարյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ