Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:26 04-11-2024

Սուտ խոսելը դարձել ա գործելաոճ, ինչ ասում ենք, ասում եք՝ տենց բան չկա․ Դանիելյանը՝ Սանոսյանին

Սուտ խոսելը դարձել ա գործելաոճ, ինչ ասում ենք, ասում եք՝ տենց բան չկա․ այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին։

«Առաջին հարցը ճանապարհներին է վերաբերվում, մասնավորաբար, այն ճանապարհները որոնց ասֆալտապատումն ավարտվել է, սկսվում է կարկատանների պրոցեսը և պարզ, ակնհայտ երևում է, որ մենք այս ոլորտում բավականին լուրջ հարցեր ունեք լուծելու։ Երկրորդ հարցը ճանապարհների սպասարկման հետ է կապված․ բազմաթիվ անգամներ այս հարցը բարձրացրել եմ Ազգային ժողովում և կարծես թե այդ խնդիրը չի լուծվում։ Նորից էլի մոտենում ենք ձմեռվա սեզոնին և ճանապարհների սպասարկման հետ կապված լրջագույն խնդիրներ կան, ես անցած տարվա վիճակագրությունն եմ նայում և նաև մարդ, որն ակտիվ ՀՀ բոլոր մարզերով շրջում է, տեսնում եմ, որ այդ աշխատանքները նախ այն տեխնիկաներով չեն կատարվում, ինչով կառավարության որոշմամբ նախատեսված է ես նաև անցած անգամ էլ ասացի ազգային ժողովի ամբիոնից որ օրինակ այն մեքենաները որ պիտի սպասարկեն ․․․ Դրա պատճառով բազմաթիվ մեր քաղաքացիներ ավտովթարի են ենթարկում, ցավոք, ունենք բազմաթիվ մահվան դեպքեր և այս առումով մենք ասում ենք, խոսում ենք, նույնն է մնում, չի փոխվում, մի հատ էլ ասում եք տենց բան չկա, մենք լավ տեխնիկաներով ենք սպասարկում։ Սուտ խոսելը դարձել է գործելաոճ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով