Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:49 04-11-2024

Տեռորը պոզով-պոչով ա՞ լինում, մարդուն հարկային տեսուչի կաբինետում ասում են՝ հրաժարվի էս բաներից

«ՀՀ-ում առկա են հարկային տեռորի դրսևորումներ, դրանք գնալով ավելի ցայտուն են դառնալու։ Շատ հաճախ հարկային պլանավորումը կամ հաջորդ տարվա բյուջեի հարկային եկամուտների պլանավորումը մոտավորապես ոտքի վրա է լինում՝ առանց խորքային ուսումնասիրությունների»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ հետաքրքրվելով, թե որքա՞ն են ծրագրվածից պակաս հավաքագրվել 2024 թվականի հարկային եկամուտները՝ անցնող 10 ամիսների ընթացքում։ «Այսօր արդեն իսկ տեսնում ենք, որ դուք էապես թերակատարում եք ունեցել և ձեր թերակատարման հետևանքով պետական բյուջեի մի շարք ծրագրեր ևս թերակատարվել են՝ չկա փող, չկա ծախս սկզբունքով»,- ասաց Ավետիսյանը։

Ի պատասխան՝ Բադասյանը նշեց․ «ՀՀ-ում հարկային տեռոր չկա, հակառակը մեր վարչարարությունը միտված է լավ պայմաններ ապահովել հարկ վճարողների համար։ Իսկ ինչ վերաբերում է, թե որքան պակաս է հավաքագրվել նախնական ծրագրված ցուցանիշներից, ապա լավ գիտեք, որ տարվա ընթացքում այդ ցուցանիշները փոխվում են՝ կախված տնտեսության ցուցանիշներից։ Կառավարությունը միշտ փորձում է ոչ թե լավ, այլ շատ ավելի լավ արդյունքներ կանխատեսել, այսինքն նշաձողը բարձր է դրվում, որպեսզի բոլորս ձգտենք հասնել դրան, բայց օրինակ այս տարի շատ լավի փոխարեն լավ արդյունքներ ենք արձանագրել։ Մենք պլանավորում էինք, որ անվանական ՀՆԱ-ն կաճի 11%-ով, սակայն այն նոր կանխատեսմամբ կաճի 7%-ով, ինչը վատ ցուցանիշ չէ։ Հետևաբար արդեն ակտուալ չէ նախապես ծրագրված թիվը։ Տարին ավարտելուց հետո նոր հնարավոր կլինի ամփոփել արդյունքնեը»,- հավելեց Բադասյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով