Ներքին 1 տարի առաջ - 18:40 03-11-2024

Մյասնիկյան պողոտայի ծառերի 95%-ն անպիտան են, և կա տապալման վտանգ. Բեգոյան

«Տարվա ընթացքում քաղաքից հատվել և դուրս է բերվել 1000-ից ավելի չորացած ծառեր, մինչև տարվա վերջ դրանց քանակը միգուցե դառնա 1400»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Նրա խոսքով՝ մայրաքաղաքում տապալման վտանգ ունեցող ծառերը շատ են և ռեսուրսների բավարարման դեպքում դրանք հեռացվում են։ Առաջնահերթություն է տրվում այն ծառերին, որոնց տապալման վտանգը շատ է։

«Տարվա ընթացքում եղել են ծառերի տապալման 200-ից ավելի դեպք և նշված դեպքերում վնասել է քաղաքացիների գույքը՝ ավտոմեքենաները, ապակիները և այլն։

Այս աշխատանքների հետ միասին մեզ մոտ մեկնարկել է նաև ծառատունկի աշխատանքները։ Դրանք իրականացվում են Հյուսիս-Հարավ, Դավիթ Բեկ, Նորք Մարաշ այգիների լանջի և մնացած վարչական շրջաններում»։

Բեգոյանը նշեց, որ ծառերի էտման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի կեսից և կտևեն 1 ամիս։

«Աշնանային էտում աննախադեպ ծավալներ են ներառված։ Էտի է ենթարկվելու 350 բակային տարածքներ, 44 պողոտաներ և փողոցներ, 19 այգիներ կամ պուրակներ։ Բակային տարածքներում տասնամյակների կուտակված խնդիրներ կան և հիմնականում այս աշնանը էտվելու են բակային տարածքները»։

Անդրադառնալով Մյասնիկյան պողոտայի ծառերին, որոնց փուչ բույներն ու փտելու հետևանքով առաջացած խոռոչները չեն վրիպում վարորդների աչքից, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ այդ հատվածում ևս իրականացվելու են ծառահատման աշխատանքներ․

«Մյասնիկյան պողոտան խնդրահարույց է, և ծառերի 95% անպիտան են և կա տապալման վտանգ, ծեր են և անկենսունակ։ Մենք դիմել ենք ՀՀ ոստիկանությանը և խնդրել ենք, որ մոտակա օրերին, երբ երթևեկությունը հիմնականում ավելի թեթև է, փակեն մի կողմի երթևեկությունը և հեռացնենք շատ վաղուց տնկված և կենսունակությունն ավարտված բարդիները, դրանք վտանգ են ներկայացնում։ Հետագայում այդ հատվածում նոր ու արժեքավոր ծառերի տունկ կիրականացնենք»,- եզրափակեց Բեգոյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան