Ներքին 1 տարի առաջ - 15:05 03-11-2024

Վիճաբանել են, հետևից դանակով խփել է թիկունքին. մանրամասներ` Մեղրաշենում տեղի ունեցած սպանությունից

Հայտնել էինք, որ երեկ Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում սպանություն է եղել։

Մահացածը Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի բնակիչ Գևորգ Գևորգյանն է, իսկ կասկածյալը նույն գյուղի բնակիչ Արգիշտի Ավետիսյանն է։

«Գևորգը խելոք-շնորհքով տղա էր, արտագնա աշխատանքի էր մեկնում, մի քանի օր առաջ էր վերադարձել Հայաստան։ Տանը հիվանդ մայր ունի, եկել էր, որ մորը տաներ բուժման։ Իրենից բացի, մեկ եղբայր ու քույր ունի: Ամբողջ գյուղը կարող է փաստել, որ ինքը էդ անշնորհք տղան չէր, որ կռիվ սարքեր, իրեն վատ պահեր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արթիկ խոշորացված համայնք Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը։

Գյուղապետի փոխանցմամբ` վիճաբանություն է եղել, իրար հասկացել են, բայց մի քանի ժամ հետո այդ վեճը ընթացք է ունեցել։

«Արգիշտին հոգեկան խնդիրներ ունի, նույնիսկ հաշվառված է հոգեբուժարանում։ Մի քանի անգամ բնակարանային գողություն է արել, բռնել են, բայց անմեղսունակի թղթով ազատվել է պատիժ կրելուց։ Երեկ վիճաբանություն է եղել, Արգիշտին հայհոյել է, Գևորգը բորբոքվել է դրանից, բայց հետո բարիշել են։ Մի քանի ժամ հետո Արգիշտին հետևից դանակով խփել է Գևորգի թիկունքին, այլ մանրամասներ չգիտեմ։

Ես նույնիսկ չգիտեմ՝ Գևորգը արդյո՞ք տեղյակ էր, թե ոչ, որ Արգիշտին հոգեկան խնդիրներ ունի, որովհետև իրենց ընտանիքը թաքցնում է էդ փաստը»,- շարունակում է Հունան Պետրոսյանը։

Սպանված Գեորգ Գևորգյանը 30 տարեկան էր, ամուսնացած չէր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում