Ներքին 1 տարի առաջ - 23:31 01-11-2024

Գևորգ Պապոյանը այցելել է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գործող «Բաղեշյան» ոսկու գործարան

Նոյեմբերի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գործող «Բաղեշյան» ոսկու գործարան։ Նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Գևորգ Պապոյանը ընկերության սեփականատեր՝ սփյուռքահայ գործարար Էփրեմ Բաղի ուղեկցությամբ, շրջել է գործարանի տարածքում և ծանոթացել ոսկերչական իրերի պատրաստման գործընթացին՝ սկսած արտադրական փուլից մինչև պատրաստի արտադրանքի ստացում։

Այցի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խոչընդոտները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել դրանց լուծման ուղղությամբ: Գործարարը Մուսալեռ գյուղում իրականացրել է 15 մլն դոլարի ներդրում և այժմ գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ:

Գործարանում առկա է պատկերասրահ և վաճառասրահ, որտեղ ցուցադրվում են ոսկյա զարդերը, որոնք ոչ միայն վաճառվում են Հայաստանում, այլև արտահանվում են Ամերիկա, Եվրոպա և Մեքսիկա: Գործարանի բացումից հետո բացվել են նաև երեք խանութներ, որոնցից մեկը գտնվում է Վանաձորում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում