Մամուլ 1 տարի առաջ - 08:50 01-11-2024

Սրբազանը մեկնել է Մոսկվա․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հաղորդեցին, որ Բագրատ սրբազանը բուժզննման նպատակով 2 օրով մեկնելու է արտերկիր, մեր տեղեկություններով՝ Մոսկվա։ Լուրեր կան, որ այցի նպատակը ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները։

Ի դեպ, վերջին շրջանում ընդդիմադիր դաշտից հաճախացել են այցերը Մոսկվա, Կրեմլը սկսել է որոշակի հետաքրքրություն դրսեւորել ՀՀ-ի նկատմամբ, հատկապես՝ Վրաստանի ընտրություններից հետո։ Հիմա ՌԴ-ն Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ունի համաչափ զարգացող հարաբերություններ, իսկ Հայաստանի հետ` խնդիրներ:

Օրերս հայտնի դարձավ, որ մոտ 40 անձի մուտք է արգելվել ՌԴ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի եւ Խաչատուր Սուքիասյանի, արեւմտամետ քաղաքական գործիչների, սորոսական պատգամավորների:

ՌԴ-ն որոշել է դեռ իշխանություններին չդիպչել, բայց նրանց սատելիտներին ու հենարաններին պատժել: Այդ քայլերը ՀՀ իշխանական շրջանակներում անհանգստություններ են առաջացրել»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին