Ներքին 1 տարի առաջ - 18:54 31-10-2024

Նոր մանրամասներ՝ Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վթարից. վիրավորներից մեկը «Սլավմեդ» ԲԿ-ի վիրաբուժության ծառայության ղեկավարն է․ shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 29-ին Երևանում՝ Դավթի Բեկի փողոցում, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց և վարորդների ինքնությունը։

Պարզվել է, որ բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Վահե Բազինյանի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Գեղամ Ալվանդյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինը կողաշրջվել է և բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ռուբեն Ալիխանյանի վարած «Opel» մակնիշի, Երևանի բնակիչներ 56-ամյա Արամ Ակունցի վարած «BMW» մակնիշի և 41-ամյա Կարապետ Արդինյանի վարած «KIA» մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով «KIA»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Արթուր Ավդալյանը և «ԶԻԼ»-ի վարորդ Գ․ Ալվանդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

«BMW»-ի վարորդ Ա․ Ակունցը «Սլավմեդ» բժշկական կենտրոնի վիրաբուժության ծառայության ղեկավարն է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել էին «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան