Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:15 31-10-2024

Շահերի բախում կա․ ֆինանսների նախարարն ինքն իր դեմ ցուցմո՞ւնք է տվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը օրերս ԱԺ-ում լրագրողների հետ կայացած ճեպազրույցում հայտարարեց, որ ինքն է ուղղորդել, որ նախարարության հիմնադրման 106-ամյակի միջոցառումն անցկացվի Հրազդանի «Վարդենի» հյուրատանը։ Այս հյուրատան տնօրենը նախարարի ընկեր Գրիգոր Խաչիկյանն է, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել էր, որ դրանում շահերի բախման կարգավորումների առերևույթ խախտման հիմքեր չկան։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Բաբայանը նշեց, որ ինքն էլ է լսել Վահե Հովհաննիսյանի այս հայտարարությունը, սակայն ավելի շատ տեղեկացվածություն է անհրաժեշտ՝ փաստելու համար դրանում հանցավոր գործունեություն կա՞, թե՞ ոչ․

«Մասնավորապես ինքն այդտեղ ասում է՝ իբր այլ կազմակերպություն չի եղել։ Իր խոսքից ակնհայտ է, որ ուղղորդում եղել է, շահերի բախում եղել է, բայց գնահատելու համար դա հանցագործությո՞ւն է, թե՞ վարքագծի կանոնների խախտում, պետք է մի քիչ ավելի խորը տեղեկացված լինենք։ Բայց այն, որ այս իշխանությունը, այդ թվում ֆինանսների նախարարը, մյուս նախարարները՝ բոլոր իրենց հարազատներով, բարեկամներով, ընկերներով պետության բյուջեի հաշվին փողեր են վաստակում կամ «գողանում», ակնհայտ է ու վաղուց փաստված։

Հիմա սա էլ հերթական մի դեպքն է։ Որպես փաստաբան՝ չեմ շտապի իրավական գնահատական տալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ամբողջական տեղակատվությանը չեմ տիրապետում, բայց ակնհայտ է, որ այստեղ կա օրենքի խախտում, որովհետև ինքը՝ որպես նախարար, ոչ մի դեպքում ուղղորդելու իրավունք չուներ»։

Oragir.News-ի հարցին՝ եթե այլ դիմող չի եղել, նախարարը կարո՞ղ էր ուղղորդել՝ Արսեն Բաբայանը պատախանեց, որ նախարարը ոչ մի դեպքում ուղղորդելու իրավունք չունի։ «Այսօր չկա, հետո կլինի։ Նորից պետք է մրցույթ հայտարարվեր, համապատասխան կանոններ կար ու պետք է այդ կանոնների համապատախան իրականացվի»,- ասաց նա։

Արսեն Բաբայանը հավելեց, որ անկախ ամեն ինչից իրավապահների կողմից առնվազն պետք է ստուգվի՝ արդյոք այդ պրոցեսում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող են առաջացնել քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հանցագործություններ։ «Եթե չէ, ապա արդյոք տեղի չե՞ն ունեցել այնպիսի գործողություններ, որոնք, որպես նախարար, բարձրաստիճան պաշտոնատար անձ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի մասով չեն նշանակում բարեվարքության կանոնների որոշակի խախտումներ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում