Ներքին 1 տարի առաջ - 17:40 30-10-2024

Գագիկ Ղազինյանը երեկ ներկայացել է դատախազություն

Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը և նրա ընտանիքի անդամներից 2-ը հոկտեմբերի 29-ին հրավիրվել էին դատախազություն։
Oragir.News-ին դատախազությունից հայտնեցին, որ նա ներկայացել է։

«Երեկ եկել են դատախազություն և ծանոթացել են գործին»,- տեղեկացրին դատախազությունից։
Հարցին՝ ի՞նչ ունեցվածք բռնազավթելու հայցապահանջ է ներկայացվել Ղազինյանին, դատախազությունից պատասխանեցին․

«Հայցապահանջը հրապարակվում է այն ժամանակ, երբ որ մեր հայցադիմումը դատարանն արդեն վարույթ է ընդունում՝ միայն այդ փուլում։

Այս փուլում եմ մենք իրենց հրավիրում ենք միայն փաստաթղթերին ծանոթանալու, եթե հիմնավորումներ ունեն, դրանք ներկայացնեն»։

Հիշեցնենք՝ Oragir.News-ը ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Գագիկ Ղազինյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ