Ներքին 2 տարի առաջ - 17:52 20-08-2024

Դավիթ Հարությունյանը ներկայացել է դատախազություն

Լրատվամիջոցներում շրջանառվում էին լուրեր, որ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին և նրա ընտանիքի անդամներին ևս հրավիրել են դատախազություն ապօրինի գույքի բռնագանձման գործով վարչություն։

Oragir.News-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։

«Այո, ինձ հրավիրել են դատախազություն և ես արդեն ներկայացել եմ»,- ասաց նա։

Հարցին՝ ընդունում է դատախազության կողմից իրեն վերագրվող արարքը, Հարությունյանն նշեց, որ այլ մեկնաբանություն չի ցանկանում տալ։

«Մեկնաբանություն այդ թեմայով չեմ տալիս»,- նշեց նա։

Oragir.News-ի մյուս հարցերին ևս Հարությունյանը չպատասխանեց, նշելով, որ մեկնաբանություն չի տալիս։
«Ասացի, որ մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց արդարադատության նախկին նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար