Ներքին 1 տարի առաջ - 19:39 29-10-2024

«Ապրելու երկիրը» անելու է առավելագույնը գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար

Գյումրու ավագանու իշխող խմբակցության ավագանու անդամների, այդ թվում համայնքի ղեկավարի կողմից մանդատներից հրաժարումը Հայաստանում ՏԻՄ համակարգի նկատմամբ ՔՊ իշխանության հերթական ոտնձգության հետևանք է, որի նպատակը Գյումրիում իշխանության տիրացումն է, ինչին ականատես ենք եղել Հայաստանի մի շարք համայնքներում։

Սեփական իշխանությանը մոտալուտ ավարտը գիտակցող կուսակցությունը և իր ղեկավարը վերջին ճիգերն են գործադրում համապետական ընտրություներից առաջ վարչական ռեսուրսների ավելացման ուղղությամբ։ Սակայն, ակնհայտ է, որ նման գործելաոճը միայն ամրապնդում է հասարակության հիասթափությունը «ժողովրդավարություն» և այլ արժեքներ քարոզող և այդ ամենը արագ ոտնահարող ուժի նկատմամբ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը անելու է առավելագույնը Գյումրիում գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար՝ թույլ չտալով զոռբայական բարքերի հաստատումը երկրի երկրորդ քաղաքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով