Ներքին 1 տարի առաջ - 17:00 29-10-2024

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 29-ից 31-ն աշխատանքային այցով գտնվելու է Կոլումբիայում 2024թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով (COP16)։

Համաժողովի ընթացքում նախագահը հանդես կգա ելույթով, հանդիպում կունենա Կոլումբիայի նախագահի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Համաժողովը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ երկրների հերթական կոնֆերանսն է, որն անցկացվում է 2024թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 1-ը Կոլումբիայի Սանտիագո դե Կալի քաղաքում:

Համաժողովի նպատակն է քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի փոխկապակցված ճգնաժամերը լուծելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան