Ներքին 1 տարի առաջ - 15:35 29-10-2024

Ողերի փակ կոտրվածք է եղել․ մանրամասներ՝ Վանաձորի դպրոցում տեղի ունեցած դեպքից

Հոկտեմբերի 22-ին Վանաձորում՝ Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 25-րդ դպրոցում՝ սեղանի վրայից վայր ընկնելու հետևանքով «աջից 10-րդ և 11-րդ ողերի փակ կոտրվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել դպրոցի աշխատակիցը։

Oragir.News-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնին հայտնեցին, որ հիվանդն արդեն դուրս է գրվել։
«Ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն ու դուրս է գրվել։ Հետազոտություններն անցել է, ուղարկվել է ամբուլատոր բուժման»,- տեղեկացրին «Վանաձոր» ԲԿ-ից։

Նշենք, որտղամարդը դպրոցում հոսանքի մոնտաժման աշխատանքներ իրականացնելիս սեղանի վրայից վայր է ընկել և մարմնի աջ շրջանով հարվածել սեղանի եզրին, որի հետևանքով ստացել է վերոնշյալ մարմնական վնասվածքները:

Նա աշխատում է դպրոցում՝ որպես ընթացիկ վերանորոգող մասնագետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»