Ներքին 1 տարի առաջ - 10:56 29-10-2024

«Աթաթուրք» ֆիլմի ռեժիսորը մեղադրել է Հայկական լոբբիին Եվրոպայում ֆիլմի արգելման համար

Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մանկության մասին պատմող անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Քամուրան Այնան խոսել է Եվրոպայում ֆիլմի ցուցադրման հետ կապված խնդիրներից։

Թուրքական Cumhuriyet–ի հետ զրույցում «Աթաթուրք» անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Քամուրան Այնան հայտնել է, որ Եվրոպայում Աթաթուրքի մանկության մասին պատմող անիմացիոն ֆիլմի ցուցադրությունից երկու օր առաջ կինոթատրոնների ղեկավարները հրաժարվել են ցուցադրել ֆիլմը առանց հիմնավոր պատճառների։

Նա պնդել է, որ իր տեղեկություններով Եվրոպայում ուժեղ դիրքեր զբաղեցնող Հայկական լոբբիին հաջողվել է կասեցնել ֆիլմի ցուցադրությունը Եվրոպայում։

Ֆիլմի ռեժիսորը նշել է, թե ներկայում աշխատանքներ են տանում կրկին թույլտվություն ստանալու եւ ֆիլմը Եվրոպայում ցուցադրելու համար եւ մոտ են հաջողությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող