Ներքին 1 տարի առաջ - 18:26 28-10-2024

8-րդ պոլիկլինիկայում մարդ է վատացել․ բժիշկները շտապօգնություն են կանչել

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանի 8-րդ պոլիկլինիկայում։ Ընտանեկան բժշկին այցելած հիվանդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

Oragir.News-ի ընթերցողներից մեկը, ով ականատես է եղել դեպքին, պատմեց, որ պոլիկլինիկայի բժիշկները քաղաքացուն առաջին օգնություն չեն կարողացել ցուցաբերել և շտապօգնություն են կանչել։

«Հերթի մեջ կանգնած էինք, քաղաքացին վատացավ։ Բժիշկները խառնված զանգեցին շտապօգնություն, որպեսզի գան, տեսնեն, թե ինչ է պատահել հիվանդին։

Մյուս հիվանդներն ապշած իրար էին նայում։ Միայն Հայաստանում նման բան կլինի, որ բժիշկը բժիշկ կանչի, որպեսզի հիվանդին զննի։ Ստացվում է, որ պոլիկլինիկաներում բժիշկները հիվանդներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել չեն կարողանում, բա էլ ինչի՞ ենք իրենց դիմում, մեկ է՝ չեն հասկանալու, թե ինչ գանգատներ ունենք»,- զարմացած պատմեց քաղաքացին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան