Ներքին 1 տարի առաջ - 16:30 28-10-2024

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը և նրա ընտանիքի անդամներից 2-ը հոկտեմբերի 29-ին հրավիրվել են դատախազություն։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքում՝ Azdarar.am-ում։

Հաղորդվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ղազինյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ղազինյանին առաջարկվել է ներկայանալ դատախազություն 2024 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում օրը և ժամը համաձայնեցնել գերատեսչության հետ:

Գագիկ Ղազինյանի հետ դատախազություն են հրավիրվել նաև նրա որդին՝ Դավիթ Գագիկի Ղազինյանը, և կինը` Կարինե Լիպարիտի Շահբազյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ղազինյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի հայրն է, ով 2022-ի հունիսին՝ «Դիմադրություն» շարժման տապալումից հետո վայր դրեց իր մանդատը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի