Արտաքին 1 տարի առաջ - 23:08 27-10-2024

Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով 180 լրագրող և ԶԼՄ-ների աշխատակից է զոհվել

Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 180 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից, հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։

Զոհվածների թվում են երեք պաղեստինցի լրագրողներ, որոնք զոհվել են Իսրայելի այսօրվա հարձակումների ժամանակ։

Գազայի կառավարության մամուլի ծառայությունը կոչ է արել միջազգային հանրությանը և մամուլի կազմակերպություններին միջամտել «օկուպացիան զսպելու և շարունակվող հանցագործությունների համար այն միջազգային դատարաններում հետապնդելու նպատակով, ինչպես նաև ճնշում գործադրել՝ դադարեցնելու շարունակվող ցեղասպանությունն ու պաղեստինցի լրագրողների սպանությունը»:

Հիշեցնենք, որ Իսրայելը նախկինում մեղադրել էր Al Jazeera-ի զոհված վեց լրագրողներին պաղեստինյան խմբավորումներին առնչություն ունենալու մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան