Արտաքին 1 տարի առաջ - 18:13 26-10-2024

Հս․ Կորեայի 5 հազար «էլիտար» մարտիկներ կտեղափոխվեն Կուրսկի մարզ. The New York Times

Մինչև երկուշաբթի Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի հինգ հազար «էլիտար» մարտիկներ՝ գրել է The New York Times-ը:

Պարբերականի տվյալով՝ առաջին անգամ հյուսիսկորեացի մարտիկներ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների դաշտ են տեղափոխվել հոկտեմբերի 23-ին, և այժմ տեղափոխումը շարունակվում է։ The New York Times-ի աղբյուրը հայտնել է, որ զինվորներին Վլադիվոստոկից Ил-76 խոշոր տրանսպորտային ինքնաթիռներով ուղարկում են ՌԴ արևմտյան մասում գտնվող ռազմական օդանավակայան, որից հետո տեղափոխում են ռազմական գործողությունների գոտի։

Ավելի վաղ Հարավային Կորեայի ԱԳՆ էր կանչվել Սեուլում Ռուսաստանի դեսպանը։ Կորեայի Հանրապետությունը քննադատել է Ռուսաստան զինվորներ ուղարկելու Փհենյանի որոշումը: Հյուսիսային Կորեան ո՛չ հաստատել, ոչ էլ հերքել է մեղադրանքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում