Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:49 25-10-2024

Կաթվածահար երթևեկություն` Արաբկիրում. փողոցն առանց զգուշացնելու փակել են

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, վաղ առավոտից փակել են Մամիկոնյանց փողոցը՝ Վրացականից մինչև Գրիբոյեդով ամբողջությամբ։ Oragir.News-ի ընթերցողների ահազանգի համաձայն՝ գազի խողովակ են անցկացնում, դրա համար էլ փակել են, սակայն իրենց նախապես չեն զգուշացրել, ինչի հետևանքով արդեն մի քանի վթար է տեղի ունեցել։

Oragir.News-ը այցելեց վերոնշյալ փողոցներ։ Տեսախցիկը ֆիքսեց, որ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի հարևանությամբ աշխատանքներ են ընթանում, և դրա հետևանքով փակել են Մամիկոնյանց փողոցի մի հատվածը։ Վրացական-Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների երթևեկությունը կաթվածահար է։

Մանրամասները՝ տեսանյութում։