Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:32 24-10-2024

Երևանի ավտոբուսների ծնարանը, հիվանդանոցն ու գերեզմանոցը՝ մեկ վայրում

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Oragir.News-ը այցելեց Երևանի «Ավտոբուսների պարկ»՝ հասկանալու, թե քանի անսարք ավտոբուս կա Երևանի «Ավտոբուսների պարկում», հիմնականում ինչ պատճառներով են դրանք փչանում և որքան ժամանակում են կրկին դուրս գալիս երթուղի։

Այցելությունից հետո պարզ դարձավ նաև, որ նույն պարկում են գտնվում և՛ անսարք ավտոբուսները, և՛ դեռ չշահագործվածները։

Պարկի պահակի կարծիքով՝ նոյեմբերի 1-ից նոր բերված ավտոբուսները դուրս կգան երթուղի։

Հարցին, թե հիմնականում ինչ պատճառներով են ավտոբուսները փչանում, աշխատակիցները պատասխանեցին․

«Գրեթե 10 ավտոբուս է այս պահին այստեղ։ Բոլորը շտկվող անսարքություններ են։ Ունենք վթարված մեքնենաներ։ Ունենք ապակին ջարդված, ֆառը անսարք և այլն։ Ամենաշատը մեկ շաբաթ են մնում այստեղ անսարք, դա էլ զապչաստի խնդրից է։ Փոքր խնդիրները հենց այստեղ էլ լուծում ենք»։

Այստեղ նաև հարց է առաջանում, թե ինչու նոր ավտոբուսներից մի քանիսը գոնե չեն ուղարկվում մարզեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ