Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 23:00 24-10-2024

Փաշինյանը կյանքի աբսուրդ է. հարցում՝ «Կիկոսի» և պատերազմի համեմատության մասին

Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե ինչ կասի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի թաքնված վտանգների ու հնարավոր տարածքային կորուստների մասին, որին ի պատասխան վարչապետն ասաց․ «Ես հասկանում եմ, որ «Կիկոսի մահը» այն քիչ գրքերից է, որ Դուք կարդացել եք»։ Փաշինյանը, պատասխանելով հարցադրմանը, նաև պնդեց, որ Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի հետ, որ ադրբեջանական հնարավոր հարձակումը «Կիկոսի մահի» նման զավեշտալի է։

Հարցված քաղաքացիներից մեկն այսպես պատասխանեց հարցին. «Փաշինյանը կյանքի աբսուրդ է»։

Նշենք, որ հարցվածներից մի քանիսն ասացին, որ Նիկոլ Փաշինյանի մասին առհասարակ խոսել չեն ուզում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան