Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:25 24-10-2024

Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից․ Սոս Հակոբյան

Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է․ «ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը երկու օր է շատ կարևոր հարց է բարձրացնում, որը վերաբերում է դատական ակտերի չկատարմանը (այդ թվում՝ պետական մարմինների կողմից) և երկու օր է նրա ասածը ոչ մեկը գործադիր-օրենսդիր-իրավապահ համակարգից քթներին չեն դնում։
Ամենաշավեշտալին այն է, որ եթե չեմ սխալվում նույն Արսեն Թորոսյանը մի անգամ հանրային կերպով հայտարարել էր, որ չի կատարելու իրեն վերաբերող դատական ակտը։ Դե «ինչ ցանեսի» պատմությունը վկա, ինչևէ, հարցի քննարկումը ինքնին կարևոր է։

Հետաքրքիր է, որ երեկ այդ հարցը ուղղվում էր վճռաբեկ դատարանի դատավորի (այդ պահին դեռևս) թեկնածուին, որը նույնպես «չհիշեց», որ ախր ՀՀ քրեական օրենսգրքում կա հանցատեսակ՝ «Դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը»։

Այսինքն, իրավական մասով արարքի անթույլատրելիության հարցը քիչ, թե շատ, վատ, թե լավ լուծված է (եթե պետք է լավարկեք)։

Իսկ խնդիրը իրավապահ բրգաձև քննիչ-դատախազ համակարգի կողմից հատկապես պետական մարմինների, պաշտոնյաների կողմից դատական ակտերը չկատարելու դեպքերում իրական քննություն չանելու և մեղավորներին չպատժելու մեջ է։ Դրա համար էլ վերջիններս (շատ պետական մարմիններ) մեղմ ասած ԹՔԱԾ (չշփոթել ԱԺ-ում ընդունված տերմինաբանության հետ) ունեն այն դատական ակտերի վրա, որոնք իրենց կարծիքով կամ կատարման ենթակա չեն, կամ այս տարի կատարման ենթակա չեն, կամ կատարմեն են ենթակա միայն, երբ երեք շրջան կբողոքարկենք ուժի մեջ մտած ակտը ու անդադար կպարտվենք։

Ու այո, սա լուրջ մտահոգության խնդիր է և դատական համակարգի արժեզրկման ամենաէական հանգամանքներից մեկն է։ Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից, ոչ թե զոռով գործ հարուցեն ու կարճեն ամենաանհեթեթ հիմքերով և մնան անպատիժ։

Այս խնդիրը իհարկե այս իշխանությունների կողմից չի լուծվի ու անկեղծ ասած շատ քիչ հավանական է, որ կլուծվի սրանցից հետո եկող իշխանության կողմից, բայց միայն այն լուծելու պարագայում կկարողանանք խոսել արդարադատության համակարգի նկատմամբ գոնե բավարար մակարդակով վստահության առկայության մասին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով