Ներքին 1 տարի առաջ - 15:35 24-10-2024

Ծեծկռտուք՝ ՔՊ Գյումրիի գրասենյակում. իշխանականները չեն կարող իրար մեջ կիսել քաղաքապետի պաշտոնը

Oragir.News-ի տեղեկություններով` երեկ «ՔՊ» Գյումրիի գրասենյակում ծեծկռտուք է եղել Կարեն Սարուխանյանի և այլ ՔՊ-ականների միջև։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` վիճաբանությունը կապված է Գյումրիի քաղաքապետի պաշտոնի հետ։

Արդեն հայտնել էինք Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հնարավոր հրաժարականի մասին, քանի դեռ Գյումրիի քաղաքապետը պաշտոնապես հրաժարական չի ներկայացրել խ, ՔՊ-ում խմորումներ են, ավելի ճիշտ սկսվել են գժտություններ։ Իշխանական վերնախավը չի կարողանում կիսել քաղաքապետի աթոռը։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է հավակնում այդ պաշտոնին, մյուս կողմից այն մարդիկ, ովքեր անվերապահորեն ծառայում են Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար մի քանի թեկնածուներ ունի։ Շրջանառվում են ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի, Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան՝ Վահագն Մկրտչյանի (ով մինչեւ 2023 թվականի դեկտեմբերը զբաղեցնում էր Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը), ինչպես նաև Արթուր Պապիկյանի անունը, ով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է։

Գյումրիի քաղաքապետ նշանակելու հարցում ՔՊ-ում տարակարծություններ են սկսվել, ինչը երեկ ավարտվել է վիճաբանությամբ։

Աննա Հակոբյանի ազգականն ասել է, եթե ոչ ինքը, ապա ավելի լավ է արտահերթ ՏԻՄ ընտրություններ լինեն։

Փաստն այն է, որ Գյումրիում 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին պարտված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ ռիսկի կդիմի, եթե գնա արտահերթ ընտրությունների։

Oragir.News-ը երեկվա վիճաբանության հետ կապված փորձեց մեկնաբանություն ստանալ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանից, բայց վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, մեր զանգերն անպատասխան մնացին նաև ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից։

ՔՊ-ի գրասենյակի աշխատակիցն էլ նշեց, որ այս պահին գրասենյակում բացի իրենից այլ մարդիկ չկան, որ պատասխանեն մեր հարցերին։ Վստահեցրեց, որ երեկ իրենք շատ բնականոն աշխատել են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»