Արտաքին 1 տարի առաջ - 22:02 23-10-2024

Մոսկվան առանց Մինսկի համաձայնության չի օգտագործի Բելառուսում տեղակայված միջուկային զենքը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը երբեք առանց իր համաձայնության չի օգտագործի Բելառուսի ունեցած միջուկային զենքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Belta գործակալությունը՝ հղում անելով Լուկաշենկոյի՝ բրիտանական հեռուստատեսությանը տված հարցազրույցին։

«Պուտինը երբեք չի օգտագործի այն զենքը, որը ներկայումս տեղակայված է Բելառուսի տարածքում՝ առանց Բելառուսի նախագահի համաձայնության, դուք պետք է հստակ հասկանաք և պատկերացնեք դա», - ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ, եթե խոսվեր երկիրը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառման մասին, ապա Բելառուսն այդ հարցով կխորհրդակցեր Ռուսաստանի հետ։

Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, որ միջուկային զենքը վախեցնելու գործիք չէ, այլ հզոր զսպող միջոց, և անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ կլինի օգտագործել այն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում