Ներքին 1 տարի առաջ - 15:05 23-10-2024

Ինչու է Ավինյանը դպրոցի տնօրենին ազատել․ վերջինս չի պատրաստվում հանձնվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Սիմոնյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Նաիրա Սիմոնյանը նշեց, որ ազատման պատճառն իր լիազությունների ժամկետի ավարտվելն է։

«Հետևաբար պայմանագրի լուծում է տեղի ունենում, որից հետո ես կարող եմ նորից մասնակցել մրցույթին, ներկայացնել զարգացման ծրագիր։ Եթե զարգացման ծրագիրը հաղթահարեցի, ապա հարցազրույց, որից հետո նորից կնշանակվեմ»,- ասաց նա։

Հարցին՝ որքա՞ն ժամանակ է նա Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոցի տնօրեն, Սիմոնյանը պատասխանեց․
«2019թվականից եմ տնօրեն։ Տնօրենների հետ կնքվում է հինգ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Ժամկետը լկրանալուց հետո նորից մրցույթ է հայտարարվում, որի հենքի վրա յուրաքանչյուր հավակնորդ կարող է դիմել»։

Դիտարկմանը՝ պատրաստվում է նորից մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթին, Սիմոնյանն ասաց․
«Իհարկե պատրաստվում եմ։ Ես սիրում եմ իմ դպրոցը, սիրում եմ երեխաներին, սիրում եմ իմ պետությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»