Սպորտ 1 տարի առաջ - 10:44 23-10-2024

Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը

Sport.ua-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է Ուկրաինայի երկրպագուներին որպես ֆուտբոլիստ, ապա նաև որպես մարզիչ հայտնի Եղիշե Մելիքյանը: Նախորդ տասնամյակի երկրորդ կեսին և այս տասնամյակի սկզբում 45-ամյա մասնագետը գլխավորում էր Կամենսկի «Ստալը» և «Լվովը», իսկ վերջին տարիներին ղեկավարում է Երևանի «Փյունիկը»: Այս մասին գրում է armsport.am-ը։

Հայ մասնագետը պատասխանել է Sport.ua-ի լրագրողի հարցերին՝ կապված Հայաստանի հավաքականը գլխավորելու հետ։

– Ճի՞շտ է, որ Դուք համարվում եք Հայաստանի հավաքականի ղեկավարի թեկնածուներից մեկը:

– Սա շատ նուրբ հարց է: Չեմ ցանկանում մեկնաբանել, բայց կասեմ մի քանի խոսք: Արդեն մի քանի տարի է, ինչ «Փյունիկ» ՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կոնֆլիկտ կա: Սկզբից ի վեր ես պաշտպանում եմ ակումբի նախագահին, որտեղ աշխատում եմ: Ես պայքարում եմ նրա համար՝ թե՛ ֆուտբոլի դաշտում, թե՛ դրանից դուրս: Կարծում եմ՝ այս փաստը կխանգարի ինձ գլխավորել Հայաստանի հավաքականը: Մեր ֆեդերացիայում աշխատում են շատ հավակնոտ մարդիկ, որոնց համար արդյունքը կարևոր չէ այնքան, որքան անձնական իմիջը: Համոզված եմ, որ նրանք հասկանում են, որ ես իսկապես կարող եմ օգնել ազգային հավաքականին, բայց այդ պատճառներով չեն գնա այդ քայլին:

– Իսկ եթե ենթադրենք, որ ֆուտբոլային հասարակությունը՝ մասնավորապես Հայաստանի երկրպագուները և անկախ լրատվամիջոցները, միասնական կարծիք կհայտնեն, որ ցանկանում են հենց Ձեզ տեսնել հավաքականի ղեկավարի պաշտոնում, ապա այդ քայլը Ձեր կողմից հնարավո՞ր է:

– Եթե հասարակությունը իսկապես դա ցանկանա և այդ մասին հայտնի, միայն այդ դեպքում պատրաստ եմ համապատասխան քայլեր կատարել: Ինձ համար շատ կարևոր է երկրպագուների կարծիքը և ակումբի նախագահի կարծիքը: Վեճը շատ լուրջ է:

– Իսկ ի՞նչն է այդ վեճի պատճառը։

– Չեմ ցանկանում դրա մասին խոսել: Միայն կասեմ, որ այն այնքան լուրջ է, որ «Փյունիկը» 99 տոկոս հավանականությամբ պատրաստ է դուրս գալ առաջնությունից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ