Սպորտ 4 տարի առաջ - 12:28 31-07-2022

«Խնդրել էինք ՀՖՖ-ին հետաձգել խաղը». Եղիշե Մելիքյանը զայրացել է

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Փյունիկը» 0։1 հաշվով պարտվել է «Արարատին»։

Հետխաղյա ասուլիսի ընթացքում իր զայրույթն է արտահայտել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Մասնագետը բարկացած է, քանի որ ակումբը ՀՖՖ-ին դիմել էր խաղը հետաձգելու համար, քանի որ Հայաստանի գործող չեմպիոնը օգոստոսի 3-ին Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում արտագնա հանդիպում է անցկացնելու «Ցրվենա Զվեզդայի» հետ։

Մելիքյանը մասնավորապես ասել է.

«Խաղի մասին չեմ ուզում խոսել։ Շնորհավորում ենք «Արարատին»։

Հարցն այն է, որ մենք խնդրել էինք ՀՖՖ-ին հետաձգել խաղը, քանի որ ի վիճակի չէինք այս խաղը անցկացնել։ Բացի այդ էլ, օգոստոսի 3-ին կարևորագույն հանդիպում ունենք անելու։ Մեր դեմ դրեցին, որ պետք է լինի խաղը, քանի որ այդպես էին ուզում... եթե այդպես էիք ուզում, անցյալ տարի «Ալաշկերտի» 4 խաղերը չհետաձգեիք...։ Ինչպե՞ս ենք տակից դուրս գալու»։

Մելիքյանի ամբողջական ասուլիսի տեսանյութը.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում