Ներքին 1 տարի առաջ - 18:29 22-10-2024

ՄԿՈՒ ոլորտում համագործակցության նոր հնարավորություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հունգարական «Միաութ գրուպ» կազմակերպության նախագահ Աթիլլա Սանդորի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Կողմերը քննարկել են կրթության, մասնավորապես միջին մասնագիտական ուսուցման ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կրթության բոլոր աստիճաններում ակտիվ բարեփոխումներ է իրականացնում, և այդ համատեքստում կարևոր է նաև միջազգային կառույցների հետ համագործակցային տարբեր ծրագրերի քննարկումը՝ ըստ անհրաժեշտության դիտարկելով նաև դրանց տեղայնացումը:

«Միաութ գրուպ» կազմակերպության նախագահը, ներկայացնելով իրենց գործունեությունը, ընդգծել է, որ «Միաութ գրուպ»-ի ուշադրության կենտրոնում հատկապես միջին մասնագիտական կրթության ոլորտն է, և այդ ուղղությամբ ավելի քան 20 երկրի մասնագիտական հաստատությունների հետ փորձի փոխանակման, վերապատրաստումների և համագործակցության այլ ծրագրեր են իրականացվում:

Կողմերը դիտարկել են Հայաստանի և Հունգարիայի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև փորձի փոխանակման, ԵՄ «Էրազմուս+» շարժունության ծրագրի շրջանակում համագործակցության, փոխադարձ այցելությունների, համատեղ կրթական համաժողովների կազմակերպման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Միաութ գրուպ» կազմակերպության հետ համագործակցության առաջիկա գործողությունների շրջանակին վերաբերող մի շարք աշխատանքային հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան